ՖԱԼ-ի 34-րդ տուրի շրջանակում «Կրասնոդար-2»-ը սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է «Չերտանովոյին»։ Հանդիպման 72-րդ րոպեին միակ գնդակը խփել է Բորոդինը։
Հայաստանի հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը մասնակցել է հանդիպմանը մեկնարկային րոպեներից և փոխարինվել է հանդիպման 53-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։ Երկրորդ խաղակեսում «Կրասնոդարի» ֆուտբոլիստ էդուարդ Սպերցյանը դուրս եկավ փոխարինման և 54-րդ րոպեին հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Սա նրա առաջին հանդիպումն էր ազգային հավաքականում։
Սպերցյանը 25 հանդիպում է անցկացրել ՖԱԼ-ի ընթացիկ մրցաշրջանում և թիմի գլխավոր ռմբարկուն է ՝ 14 գոլով (3-րդ լավագույն արդյունքը ՖԱԼ-ում)։ Այս խաղից հետո «Կրասնոդար-2»-ն իր ակտիվում ունի 37 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։