Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը այսօր տեղի ունեցավ շախմատի Երևանի պատանիների առաջնության փակման արարողությունը։ Այդ ընթացքում պայքարի մտած 282 մասնակիցներից իրենց ելույթներով աչքի ընկան ու իրենց պարգևները ստացան տղաների 4 և աղջիկների 2 տարիքային խմբերում լավագույնը ճանաչված շախմատիստները։
Մ-8 տարեկանների շարքում Երևանում լավագույնն էր Սևակ Ափիկյանը, Մ-10 տարեկանների պայքարում Տիգրան Դադասյանը, Մ-12-ում լավագույնը Վաչե Հովակիմյանն էր, Մ-14-ում՝ Էդգար Հայրապետյանը: Աղջիկների տարբեր տարիքային խմբերում լավագույնի տիտղոսին արժանացան Մարիա Գալստյանը և Գաբրիելլա Հարությունյանը։
Լավագույնները նվաճեցին Հայաստանի առաջնությանը մասնակցելու ուղեգիր։