Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանն ամուսնացել է ամուսնալուծությունից 3 ամիս անց: Հունվարի սկզբին Կորյանի նախկին կինը՝ Վիկտորիան հայտարարել էր բաժանման մասին:
Կորյանի նոր կինը դերասանուհի և մարմնամարզուհի Կորի Բիզիկովան է: Այդ առիթով Արշակն ինստագրամում գրառում է կատարել՝ նշելով, որ այս պատմությունը սկսվել է 9 տարի առաջ: 17 տարեկանում Կորյանն ամուսնության առաջարկ է արել 15-ամյա Բիզիկովային, սակայն աղջիկն այդ ժամանակ նախընտրել է մնալ լավ ընկերներ: 9 տարի անց նրանց ճանապարհները կրկին խաչվել են ու հայ ֆուտբոլիստի ամուսնության առաջարկն այս անգամ աղջիկն ընդունել է:
«Բոլորիս ցանկանում եմ, որ երջանկությունից ու սիրուց մեր աչքերը փայլեն»,-գրել է Կորյանը: