Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ազգային թիմի կազմում խփած գնդակների քանակով առաջ է անցել Դավիդ Տրեզեգեից: 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բոսնիայի դեմ խաղում խփած գնդակը նրա համար 35-րդն էր: Այս գոլը միակն էր խաղում:
Ռմբարկուների ցուցակում Գրիզմանից առաջ են Միշել Պլատինին (41 գոլ), Օլիվիե Ժիրուն (44) և Թիերի Անրին (51):
Նաև «Բարսելոնայի» հարձակվողը իր 46-րդ անընդմեջ խաղն է անցկացրել իր ազգային թիմում, ինչը հավաքականի նոր ռեկորդ է: