Լիխտենշտեյնի հավաքականի հարձակվող Յանիկ Ֆրիկը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսլանդիայի դեմ խաղում դարձավ հրաշալի գոլի հեղինակ (1: 4):
79-րդ րոպեին հարձակվողը անկյունայինից ուղիղ հարվածով գնդակն ուղարկեց իսլանդացիների դարպասը:
Հիշեցնենք, որ երկու հավաքականներն էլ ընդգրկված են Հայաստանի ընտրանու հետ միևնույն՝ J խմբում:
Հայաստանի հավաքականը երեք խաղից հետո 9 միավոր է վաստակել ու միանձնյա գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը: Հյս. Մակեդոնիան 6 միավորով երկրորդն է: Գերմանիան նույնքան միավոր ունի իր ակտիվում ու գտնվում է երրորդ հորիզոնականում: Ռումինիան 4-րդն է 3 միավորով, Իսլանդիան նույնքան միավորով 5-րդ տեղում է: Աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնի ընտրանին (0):