Չորեքշաբթի՝ մարտի 31-ին, տեղի ունեցավ 2022 թվականի Աշխարհի գավաթի նախընտրական փուլի Անգլիա-Լեհաստան հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց անգլիական թիմի հաղթանակով ՝ 2:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Հարի Քեյնը, ով իրացրեց 11 մետրանոցը: «Տոտենհեմի» հարձակվողի համար սա 10-րդ գոլն է 11 մետրանոցից ազգային հավաքականի կազմում:
Այս ցուցանիշով Քեյնը դարձավ ազգային հավաքականի ռեկորդակիր՝ առաջ անցնելով Ֆրենկ Լեմպարդից (9 գոլ):