Հայաստանի հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը,որը նորամուտի խաղում դարձավ փայլուն գոլի հեղինակ ու նաև վաստակեց հաղթական 11-մետրանոցը, գրառում է կատարել Instagram-ում.
«Այսպիսի նորամուտի մասին կարելի է միայն երազել: Շնորհավորում եմ բոլորիս: ՇՆորհակալ եմ աջակցության համար»,- գրել է Էդուարդ Սպերցյանն ու հրապարակել հանդերձարանի լուսանկարը Ռումինիայի նկատմամբ հաղթանակից հետո: