«Տոտենհեմի» նախկին հարձակվող Ժերմեյն Դեֆոն խոսել է լոնդոնցիների հարձակվող Հարի Քեյնի մասին։
«Եթե ինձ նրա ապագայի մասին հարցնեիք մի քանի տարի առաջ, կասեի, որ պիտի մնա «Տոտենհեմում»։ Հավի առնելով այն, թե ինչի է հասել այստեղ, նա լեգենդ է։
Բայց այն ժամանակվանից ի վեր, ինչ ես գնացի ու տեղափոխվեցի «Ռեյնջերս», հասկացա մտածողությունը, խաղացի այլ թոփ-ակումբում, հասկացա նրա համար խաղի կարևորությունը, ամեն խաղի հաղթանակի կարևորությունը, ստանդարտներն ու պահանջները։
Պետք է հաղթել ու տիտղոսներ նվաճել, հակառակ դեպքում, դու բավականաչափ լավը չես։ Երբ ամեն դեպքում հասնում ես դրան, զգացողությունները, որ ստանում ես, ուղղակի վաու։ Կուզեի կարիերայումս ավելի վաղ դրանք զգալ։
Եթե Հարի Քեյնը ուզում է դա, ուզում է տիտղոսներ նվաճել, կարծես, պիտի հեռանա։ Չեմ կարծում՝ հեշտ կլինի դա անելը։ Գուցե, նա այլ կողմից է իրավիճակին նայում ու ուզում է վերջացնել սկսածը՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն ու տեսնի, թե դա ուր կտանի։
Կարող է հուսալ նվաճել մի քանի տիտղոս, բայց եթե նա իրոք տիտղոսների ծարավ է, ապա վստահաբար պիտի հեռանա»,- Դեֆոյի խոսքերն է փոխանցում Talksport-ը։