«Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է իր՝ նոր թիմ տեղափոխվելու մասին լուրերը:
«Ինձ համար կարևոր է կենտրոնանալ ազգային հավաքականի առաջիկա երկու խաղերի վրա: Դրանից հետո ակումբում կլինի մրցաշրջանի ավարտը և Եվրոպայի առաջնությունը: Խոսակցությունների մասին մտածելն իմաստ չունի, դա իմ խաղն ավելի լավ չի դարձնի:
Ես միշտ նախընտրում եմ մտքումս պահել մեկ նպատակ․ ցանկանում եմ հաղթել «Տոտենհեմի» ու ազգային հավաքականի հետ հանդիպումներում, ունենալ հաջող ելույթներ Եվրոպայի առաջնությունում:
Ցանկանում եմ հեռու մնալ բամբասանքներից: Մինչև ամառվա վերջ ես կմտածեմ միայն խաղադաշտում եղած իրադարձությունների մասին: Ի՞նչ կլինի հետո. կտեսնենք», — մեջբերում է Քեյնին Sky Sports-ը: