«Արսենալի» ու Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Փոլ Մերսոնը կիսվել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի վերաբերյալ իր կարծիքով:
«Ես կասեի, որ Հարի Քեյնը Անգլիայի ներկայիս կազմի ամենատաղանդավոր խաղացողն է: Նա ավելի տաղանդավոր է, քան Գրիլիշը կամ նույնիսկ Ֆոդենը: Նա շատ գոլեր է խփում և փոխանցումներն ավելի լավ է կատարում, քան երկուսն էլ:
Նախորդ տարի Ռոբերտ Լևանդովսկին արժանացավ «Տարվա աշխարհի լավագույն խաղացող» մրցանակին, բայց նա այնքան էլ լավը չէ, ինչպես Քեյնը: Նա գերազանցում է բոլորին միայն Գերմանիայում: Քեյնը դա անում է Պրեմիեր լիգայում: Չեմ կարող հիշել, որ Լևանդովսկին գնդակին դիպավ վերջին Աշխարհի առաջնությանը, իսկ Քեյնը հաղթեց «Ոսկե խաղակոշիկը»», — Մերսոնի խոսքերն է մեջբերում Daily Star-ը:
Այսօր ՝ մարտի 28-ին, Անգլիան կմրցի Ալբանիայի դեմ 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ խաղում: Հանդիպումը տեղի կունենա Տիրանայի (Ալբանիա) Արենա Կոմբետարե մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: