«Արարատ-Արմենիայի» հետ ընկերական խաղում առաջին անգամ խաղաժամանակ ստացավ «Ուրարտուի» հարձակվող Աննան Մենսահը, որը տևական ժամանակ բացակայում էր վնասվածքի պատճառով: Խաղից հետո Մենսահն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով․
«Առաջին խաղակեսն այս խաղում շատ դժվար ստացվեց, որովհետև եղանակը թույլ չէր տալիս երկու թիմերին խաղալ այն ֆուտբոլը, որը կարող էին, բայց երկրորդ կեսում եղանակը բարեհաջող գտնվեց, կարծում եմ, որ հավասար խաղ ստացվեց։
Ես առաջին անգամ խաղացի վնասվածքից հետո, ինձ լավ էի զգում։ Ճիշտ է, դեռ լավագույն մարզավիճակում չեմ, բայց այս միջազգային դադարն ինձ լրացուցիչ ժամանակ տվեց վերականգնվելու և պաշտոնական խաղերին պատրաստ ներկայանալու համար»։