Grand Slam-ի մրցաշարերի քառակի չեմպիոն, ճապոնուհի Նաոմի Օսական Instagram-ի իր էջում շնորհակալություն է հայտնել իր զուգընկերոջն աջակցության համար:
Օսական տեսանյութ է հրապարակել US Open-ի եզրափակչից: Տեսախցիկները ֆիքսել են նրա ճապոնուհու ընկերոջ՝ ռեփեր Կորդայի արձագանքն աղջկա հաղթանակին. նա միանգամից չի հասկացել, որ խաղն ավարտվել է, որ վայրկյաններ անց ի սրտե ուրախացել է Օսակայի համար:
Посмотреть эту публикацию в Instagram
«Շնորհակալություն եմ հայտնում այս պարոնին, քանի որ այսօր այդպիսի տրամադրություն ունեմ: Այս լուսանկարն արվել է US Open-ում հաղթելուց հետո:Նա թողեց իր բոլոր գործերը, երբ տեսազանգով նրան ասացի, որ տխուր եմ ու ինձ միայնակ եմ զգում: Ավելի ուշ իմացա, որ նա անմիջապես նստել էր ինքնաթիռ, մի քանի օր ինքնամեկուսացում էր անցել հյուրանոցում, որպեսզի տեսնի ու աջակցի ինձ:
Իսկ ամենազավեշտալին այն է, որ նույնիսկ իր այս արձագանքից հետո ես առաջվա պես վստահ եմ, որ նա դեռ չի հասկանում թենիս խաղի կանոնները»,- գրել է Նաոմին:
Հիշեցնենք՝ 2020 թվականին Օսականա US Open-ի եզրափակչում 7:6 (7:1), 3:6, 6:3 հաշվով հաղթել էր ամերիկացի Ջենիֆեր Բրեյդիին: