Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր կայացած ընկերական խաղում 1-2 հաշվով պարտվեց Բելառուսի իրենց տարիքայիններին։
Խաղից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց հետևյալը․
«Չի կարելի ասել, որ սա այն էր, ինչ սպասում էի։ Մենք ավելացնելու տեղ ունենք։ Մանավանդ, երկրորդ խաղակեսում փոխարինումներից հետո խաղի որակական մասն ընկավ։ Բնականաբար, այդպես պիտի լիներ ընկերական խաղում, որպեսզի ես բոլորին գործի մեջ տեսնեմ։ Նրանց, ովքեր ԲԿՄԱ-ից չեն ու այլ ակումբներից են գալիս։ Այդ առումով, սա այն չէր, ինչ ուզում էի տեսնել։ Միշտ էլ ավելացնելու տեղ կա»։