Այսօր՝ մարտի 27-ին, ՈւԵՖԱ Եվրոպայի 2027 թվականի երիտասարդական (Մ-21) առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն արտագնա խաղում կմրցի Լեհաստանի իր հասակակիցների հետ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն արդեն հրապարակել է մեր ընտրանու մեկնարկային կազմը։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։




























































