«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան խոստովանել է, որ «Չելսիում» հանդես գալու ժամանակ հոգեբանական բարդ վիճակում է հայտնվել.
«Ես երբեք դեպրեսիայի մեջ չեմ եղել, և հուսով եմ՝ երբեք չեմ էլ լինի, բայց այդ շրջանում ես մոտ էի դրան: Չեմ կարծում, որ դեպրեսիային բավարար ուշադրություն է դարձվում: Երբ գլուխդ լավ չի աշխատում, դու ինքդ քո համար ամենավատ թշնամին ես դառնում: Այդ ժամանակ դու պայքարում ես ինքդ հետ հետ:
Հոգեբանի հետ աշխատանքը կարող է օգնել: Եթե «Չելսիում» հանդես գալու առաջին տարում իմ կողքին նման պրոֆեսիոնալ լիներ, ինձ համար ավելի հեշտ կլիներ»,- Մորատայի խոսքերն է փոխանցում El Mundo-ն:
«Չելսիի» կազմում Ալվարոն դարձել է Անգլիայի գավաթակիր: