Աշխարհի նախկին առաջին ռակետ, ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
«Շնորհակալ եմ բոլոր բուժաշխատողներին, ովքեր այսքան արագ ու քաջաբար աշխատեցին, որպեսզի պաշտպանեն մեզ: Շնորհակալ եմ… և հուզված»,- գրել է Շարապովան:
Thank you to all the healthcare workers who have worked so swiftly and courageously to keep us protected. Grateful. And emotional 😭 pic.twitter.com/vMpF1VZs7z
— Maria Sharapova (@MariaSharapova) March 24, 2021
Շարապովան WTA-ի 39 տիտղոս է նվաճել, 36-ը՝ մենախաղերում: Նա նաև 2012 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Ֆեդերացիայի Գավաթի հաղթող: