«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է վերադառնալ «Լիվերպուլ»: Այս մասին հաղորդում է fichajes.net-ը։
Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբը ցանկանում է փորձառու հարձակվողի ձեռք բերել, այդ պատճառով քննարկում են 34-ամյա ուրուգվայցու թեկնածությունը:
Հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանում «Լիվերպուլը» կարող է առաջարկ ներկայացնել Սուարեսին։
Հիշեցնենք, որ ուրուգվայցին անգլիական թիմում է հանդես եկել 2011-2014 թվականներին։