ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Թուրքիան ընդունել է Նիդերլանդների ընտրանուն ու 4-2 հաշվով հաղթանակ է տարել:
Թուրքիայի հավաքականի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Բուրաք Յըլմազը, մեկ գոլ էլ իր ակտիվում գրացնել է Հաքան Չալհանօղլուն: Հյուրերի կազմում հաշիվը կրճատել են Դավի Կլասենն ու Լյուկ դե Յոնգը:
Թուրքիան 3 միավոր վաստակեց ու գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը: Նիդերլանդները վերջին՝ 6-րդ տեղում է 0 միավորով:
























































