Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության նախընտրական փուլի շրջանակում Ռուանդայի հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ Մոզամբիկի ընտրանու նկատմամբ:
Ռուանդայի հավաքականի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Երևանի «Ուրարտուի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն: Տանտերերը հաղթական գնդակը խփեցին 69-րդ րոպեին:
Ռուանդան F խմբում 5 խաղից հետո նույնքան միավորով այս պահին երկրորդն է: Առաջատարը 10 միավորով Կամերունն է, իսկ Մոզամբիկն ու Կաբո-Վերդեն 4-ական միավորով բաժանում են երրորդից չորրորդ հորիզոնականները: