«Աուգսբուրգի» եւ Իսլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Ալֆրեդ Ֆինբոգասոնը վնասվածքի պատճառով բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի դեմ հանդիպումը: Իսլանդացի կիսապաշտպանի մոտ կոճի խնդիրներ են հայտնաբերվել:
Իսլանդիայի հավաքականում սա երկրորդ կորուստն է: Ըստ Արարատ Մամբրեյանի տելեգրամյան ալիքի, Իսլանդիայի ազգային հավաքականի առաջատար, անգլիական «Էվերթոնի» կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը ընտանեկան պատճառներով բաց կթողնի նաեւ Հայաստանի դեմ հանդիպումը:
Հայաստանի և Իսլանդիայի ազգային հավաքականների հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Իսլանդիայի հավաքականի հայտացուցակին կարող եք ծանոթանալ ArmSport-ի պատրաստած նյութում՝ այստեղ։