«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է ԱՊԼ հերթական տուրում «Ասթոն Վիլայի» դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակի մասին։
«Այս հաղթանակը մեզ անհավանական ձևով պետք էր։ Նախորդ մի քանի խաղը մենք այնքան էլ լավ չանցկացրեցինք։ Գիտեինք, որ պիտի արձագանքենք դրան։ Չէինք ուզում հավաքականների խաղերին գնալ երեք անընդմեջ պարտությամբ։ Տղաները գերազանց խաղացին, մենք արժանի էինք հաղթանակին։
Վերջին խաղերին մեր մակարդակից ցածր էինք հանդես գալիս։ Հաճելի է, որ կարողացանք հաղթել։ Բոլոր խաղացողները պայքարում էին ու չէին խնայում իրենց։ Հենց այդպիսի տրամադրվածություն է մեզ պետք մրցաշրջանի մնացած խաղերում, որպեսզի պայքարենք քառյակում տեղ գտնելու համար։ Նախորդ շաբաթը մեզ համար խայտառակություն էր»,- Քեյնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։