Հարձակվող Հարի Քեյնը ուզում է հեռանալ «Տոտենհեմից»։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ հարձակվողն ուզում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որը կպայքարի տիտղոսների համար, բայց անգլիացու տրանսֆերի իրագործման հավանականությունը չափազանց քիչ է։ Դրա պատճառը ֆուտբոլիստի համար պահանջվող մեծ գումարն է։ Նրանով հետաքրքրված թիմերը չեն կարող վճարել այն գումարը, որը «Տոտենհեմն» ուզում է ստանալ Քեյնի դիմաց։
Հիշեցնենք, որ վերջերս հարձակվողի անունը կապվում էր ՊՍԺ-ի հետ։