Transfermarkt մասնագիտացված պորտալը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացողների տրանսֆերային արժեքները:
Փոփոխությունների արդյունքում ցուցակը գլխավորում է «Տոտենհեմի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 միլիոն եվրո:
Երկրորդ տեղում է «Լիվերպուլի» վինգեր Մուհամեդ Սալահը, որի գնահատված արժեքը կազմում է 110 միլիոն եվրո, իսկ Պրեմիեր լիգայի ամենաթանկ խաղացողների լավագույն եռյակը եզրափակել է «Լիվերպուլի» մեկ այլ խաղացող Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը՝ 100 միլիոն եվրո արժեքով:
Հարկ է նշել, որ պորտալը 100 միլիոն եվրո է գնահատել նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քեվին Դե Բրույնեն, «Լիվերպուլից» եզրային հարձակվող Սադիո Մանեին և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ ևս մեկ ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլինգը: