«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը չի վիրահատվի, վստահեցնում է Marca-ն:
Մադրիդյան ակումբի մասնագետները չեն հավատում, որ կոճի վիրահատությունը թույլ կտա լուծել Ազարի բոլոր խնդիրները: Մեծ թվով մասնագետների հետ խորհրդակցելուց հետո «Ռեալը» կարողացել է համոզել բելգիացուն, որ բուժման պահպանողական մեթոդը լավագույն տարբերակն է տվյալ իրավիճակում:
Ազարը վստահ էր, որ հենց կոճն է իր մկանային վնասվածքների պատճառը. նա 2020 թվականին Դալասում ենթարկվել էր կոճի վիրահատության: «Ռեալը» ֆուտբոլիստին խնդրել է համբերություն պահպանել: Ակումբը պատրաստ է սպասել, և նա խաղադաշտ դուրս կգա միայն այն ժամանակ, երբ 100 տոկոսով պատրաստ կլինի:
Բելգիայի հավաքականի մասնագետներն էլ Ազարին խորհուրդ են տվել համաձայնել վիրահատության, քանի որ հավաքականի մարզչական շտաբը հույս ունի,որ մինչև Եվրոպայի առաջնություն ֆուտբոլիստը կվերադառնա խաղադաշտ: Սակայն «Ռեալի» որոշումն Ազարի համար ավելի կարևոր է եղել, ու նա համաձայնել է բուժվել պահպանողական մեթոդներով:
«Ռեալում» վստահ են, որ կարևոր է՝ ֆուտբոլիստը հնարավորություն ունենա վերականգնվելու թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: Այս պատճառով ակումբը չի սահմանել բելգիացու՝ խաղադաշտ վերադառնալու ժամկետները:
Ազարն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում 14 հանդիպման է մասնակցել: