Բուդապեշտում այսօր կմեկնարկի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի եվրոպական վարկանշային մրցաշարը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն եզրափակիչ հասած ըմբիշները:
Ազատ ոճային ըմբիշների առաջին մրցաշարում հայտնի են:
57 կգ քաշային Արսեն Հարությունյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի Ուլադիշլաու Անդրեուն, իսկ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանի մրցակիցը՝ Վլադիմիր Դուբովը։ Երկուսն էլ ներկայացնում են Բուլղարիան։
74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը որակավորման փուլում կմրցի ավստրիացի Մարչլի հետ: 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը 1/8 եզրափակիչում կհանդիպի Ահմեդ Աիբուևին Ֆրանսիայից: