«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի համար մրցաշրջանն ավարտված է, հայտնում է Marca-ն։
Բելգիացի խաղացողը որոշում է կայացրել վիրահատել կոճը, որն իրեն անհանգստացնում է վերջին շրջանում։ Ազարի համար այս մրցաշրջանն ավարտված է։
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք կկարողանա Ազարը մասնակցել ԵՎՐՈ-2020-ին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վնասվածքից ապաքինվելուց հետո Ազարն անցկացրել էր 15 րոպե դաշտում ու դարձյալ վնասվածք ստացել։