Տաս հավաքական կմասնակցի 2021 թվականի Ամերիկայի գավաթին: Այս մասին հայտնում է CONMEBOL ի մամուլի ծառայությունը:
Ավանդաբար, մրցաշարում խաղում են այլ մայրցամաքների թիմեր, սակայն հրավեր ստացած Ավստրալիան և Քաթարը հրաժարվել են մասնակցել:
Ամերիկայի գավաթի խաղարկությունը պետք է կայանար 2020 թվականին, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն հետաձգվեց մեկ տարով և համընկավ Ասիայում 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հետ:
Մրցաշարն անցկացվելու է հունիսի 11-ից հուլիսի 10-ը, պատմության մեջ առաջին անգամ այն հյուրընկալելու են երկու երկրներ ՝ Կոլումբիան և Արգենտինան: Թիմերը բաժանվելու են երկու խմբի: A խմբում կխաղան Արգենտինան, Բոլիվիան, Պարագվայը, Ուրուգվայը և Չիլին: B խմբում ընդգրկված են Բրազիլիան, Վենեսուելան, Կոլումբիան, Պերուն և Էկվադորը: Յուրաքանչյուր խմբից չորս թիմ դուրս կգա փլեյ-օֆֆ: