«Ռոմայի» պաշտպան Ջանլուկա Մանչինին գրավել է անգլիական թոփ ակումբների ուշադրությունը: Այս մասին հաղորդում է goal.com-ը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Ռոման» պատրաստ կլինի բաժանվել իր խաղացողից 27 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց:
Այս մրցաշրջանում Մանչինին անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում ՝ խփելով 5 գնդակ: