Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Աուգսբուրգը» հաղթեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»: Հանդիպումը կայացավ Աուգսբուրգում և ավարտվեց 3-1 հաշվով:
38-րդ րոպեին հյուրերի հարձակվող Լարս Շտինդլը չիրացրեց 11-մետրանոցը, իսկ հաշիվը բացվեց երկրորդ կեսի մեկնարկում. «Աուգսբուրգի» կիսապաշտպան Ռուբեն Վարգեսը դարձավ գոլի հեղինակ: «Բորուսիայի» կիսապաշտպան Ֆլորիան Նոյհաուսը հավասարեցրեց հաշիվը, սակայն ավելին անել հյուրերին չհաջողվեց: 76-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Մարկո Ռիխտերն առաջ մղեց «Բորուսիային», իսկ 89-րդ րոպեին Անդրե Հանը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը՝ 3-1:
«Աուգսբուրգը» 25 խաղից հետո 29 միավոր է վաստակել ու Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Բորուսիան» 33 միավորով 10-րդ տեղում է: Թիմն ընթացիկ մրցաշրջանում կրեց 4-րդ անընդմեջ պարտությունը: