«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է բարելավել իր ֆինանսական վիճակը փարիզյան թիմում։
AS-ի փոխանցմամբ՝ պայմանագրի երկարաձգման դեպքում 22-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան 35 միլիոն եվրո ստանալ։ Այսքան է ստանում նաև Նեյմարը։
Մբապեի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։
Հիշեցնենք, որ Մբապեի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Լիվերպուլը»։