Լրագրող Նիկոլա Շիրան հայտնում է, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը:
Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան թափուր պաշտոնի գլխավոր հավակնորդ է համարում հենց Ֆլիկին:
Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ Յոահիմ Լյովը կհեռանա իր պաշտոնից Եվրո-2020-ից հետո:
Իր հերթին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքը կարող է դառնալ Գերմանիայի հավաքականի նոր մարզիչը։ Մանրամասներն՝ այստեղ։