Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը լքելու է պաշտոնը Եվրոպայի 2020 թվականի առաջնությունից հետո, որն անցկացվելու է այս տարի, հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը:
Joachim #Löw will step down as national team head coach after @EURO2020. pic.twitter.com/t4OuyQmaSC
— Germany (@DFB_Team_EN) March 9, 2021
Այլ մանրամասներ այս պահին դեռևս հայտնի չեն։
2006 թվականից նա Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, իսկ մինչ այդ 2 տարի եղել է Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլիսմանի օգնականը։ 2014թ նրա գլխավորած հավաքականը դարձավ Աշխարհի չեմպիոն։