Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսին և «Բավարիայի» ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլերին և Ժերոմ Բոատենգին հավաքական վերադարձնելու տարբերակը:
«Եթե գտնեմ, որ անհրաժեշտ են նրանք, ովքեր կարող են էներգիա ավելացնել ֆուտբոլային, ինչպես նաև առաջատարության առումով, ապա վերադարձը հնարավոր է: Ես կարող եմ խոստանալ, որ մենք ոչինչ չենք բացառի»,- ասել է Լյովը Sportschau-ին տված հարցազրույցում:
Լյովը 2019 թվականից է դադարել Գերմանիայի հավաքական հրավիրել Մյուլերին, Հումելսին և Բոատենգին: