«Չելսիի» հարձակվող Թեմմի Աբրահամը խոսել է «Լիվերպուլի» և Հոլանդիայի ազգային հավաքականի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկի մասին։
«Նա գազան է։ Նա փորձառու է իր գործում։ Ես փորձում եմ խաղի ընթացքում օգտագործել իմ հնարքները, բայց Վան Դեյկի՝ խաղը հասկանալու կարողությունը նրա մեծագույն առավելությունն է։
Շատ խաղերում հակառակորդի պաշտպանները ուշադիր նայում են միայն գնդակին ու երբ ես արագանում եմ, նրանք դա չեն էլ նկատում, քանզի կենտրոնացած են գնդակի վրա։ Վան Դեյկի հմտությունը նրանում է, որ նա կարողանում է ուշադրությունը պահել թե՛ գնդակի, թե՛ ֆուտբոլիստի վրա։ Նա գիտի, թե որտեղ եմ ես, ուր եմ ցանկանում գնալ ու անընդհատ հետևում է ինձ։ Այդ ամենը, իհարկե, բարկացնում է հարձակվողներին»,-Աբրահամի խոսքերն է մեջբերում talk SPORT-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Թեմմի Աբրահամը մասնակցել է 11 հանդիպման «Չելսիի» կազմում ու դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։