«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկն իրեն համեմատել է Մեծ սաղավարտի 20-ակի հաղթող թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հետ։
«Ես միշտ մի քիչ տպավորող եմ եղել ինչպես արտաքինով, այնպես էլ խաղի մեջ։ Կարծում եմ՝ թենիսում լավ օրինակ կա։ Նայեք, ինչպես է խաղում Ֆեդերերը։ Թվում է՝ նա ընդհանրապես չի տանջվում, ու դրանից մրցակիցները թևաթափ են լինում։ Նրանք կարծում են, որ որքան կարողանում են ուժեղ են փորձում, իսկ նա բառացիորեն հողաթափերն է հագնում կամ նման մի բան»,- վան Դեյկի խոսքերն է փոխանցում Daily Express-ը։
Վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018-ի հունվարից։