ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ բրազիլացի Նեյմարը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղին:
Ինչպես հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը, բրազիլացի հարձակվողը շարունակում է անհատական մարզումները: Նա չ «Բարսելոնայի» դեմ խաղի համար լիարժեք վերականգնելու ժամանակ չունի:
29-ամյա ֆուտբոլիստը չի խաղացել փետրվարի 10-ից, այդ օրվանից առանց նրա ՊՍԺ-ն 6 խաղ է անցկացրել:
ՊՍԺ-Բարսելոնա առաջին հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով ՝ հօգուտ փարիզցիների:
ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» միջև պատասխան խաղը կկայանա մարտի 10-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 2,20 գործակցով , ոչ ոքին՝ 4,25 իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 2,90