ՈՒԵՖԱ-ն նշանակել է մարտի 9-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի հանդիպումների մրցավարներին։
«Յուվենտուսի» ու «Պորտուի» միջև հանդիպումը սպասարկելու է Նիդերլանդները ներկայացնող մրցավարական անձնակազմը՝ Բյորն Կույպերսի գլխավորությամբ։
«Բորուսիա» Դորտմունդ – «Սևիլիա» խաղը սպասարկելու են Թուրքիան ներկայացնող մրցավարական անձնակազմը՝ Դջյունեյտ Չակիրի գլխավորությամբ։
Առաջին խաղում «Պորտուն» հաղթել է «Յուվենտուսին» 2-1 հաշվով։ «Բորուսիա» Դորտմունդն էլ 3-1 հաշվով հաղթել է «Սևիլիային» առաջին խաղում։