VBet ՀՊԼ-ի 17-րդ տուրում «Վանը» այսօր սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Ուրարտուին»: Տանտերերի կազմում 25-րդ րոպեին հաշիվը բացեց Վահագն Ավազյանը, որը խաղից հետո ասել է, որ իր գոլը նվիրում է «Ուրարտուի»՝ Արցախյան պատերազմում զոհված աշխատակից Սիմոն Իսրայելյանին հիշատակին։
«Գոլս նվիրում եմ Սիմոն Իսրայելյանի վառ հիշատակին։ Սիմոնն իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի։ Ես նրան ճանաչում էի, երկար տարիներ աշխատել ենք միասին։ Իր աշխատանքի նվիրյալն էր։
«Ուրարտուն» եղել է իմ թիմը, ես հարգում եմ այդ ակումբին»,- VNews-ի հետ զրույցում Այվազյանի ասած խոսքերն է փոխանցում «Ուրարտուի» մամուլի ծառայությունը, որը՝ ի պատասխան Վահագնի խոսքերի գրել է․ «Վահագն, մենք տխրեցինք քո գոլից հետո, բայց մենք քեզնով հպարտանում ենք»։