«Նապոլիի» նախկին կիսապաշտպան Մարեկ Համշիկը մոտ է «Գյոտեբորգ» տեղափոխվելուն, հայտնում է Expressen-ը:
33-ամյա սլովակ ֆուտբոլիստը բանավոր համաձայնության է եկել շվեդական ակումբի հետ: Առաջիկա օրերին նա կժամանի Շվեդիա՝ բժշկական հետազոտություն անցնելու և պայմանագիր կնքելու համար:
Վերջերս Համշիկը չեղարկեց պայմանագիրը չինական «Դալյան» ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը 2018-2020 թ․թ հանդես է եկել շվեդական ակումբում։