Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Լիվերպուլ» «Լայպցիգ» պատասխան հանդիպումը ևս կկայանա Բուդապեշտում, ՈՒԵՖԱ-ն հաստատել է տեղեկությունը։
Դիմակայությունում պահպանվելու են արտագնա դաշտում խփած գոլերի կանոնը։
Պատճառը Անգլիայում գործող խիստ կարանտինային պայմաններն են կապված կորոնավիրուսի նոր շտամի հետ։
Թիմերի միջև առաջին խաղը ևս կայացել է Բուդապեշտում։ «Լիվերպուլը» հաղթել է 2-0 հաշվով։