Ֆրանսիայում ավարտվել են Լիգա 1-ի 28-րդ տուրի հանդիպումները որում «Լիոնը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Ռենին»: Տանտերերի կազմում միակ գոլը 74-րդ րոպեին խփեց Ուսեմ Աուարը:
ՊՍԺ-ն արտագնա խաղում հաղթեց «Բորդոյին» նույն՝ 1-0 հաշվով։ Միակ գոլը Սարաբիայի հաշվին է։
Տուրի կենտրոնական խաղում «Լիլը» երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Մարսելի» դարպասը։ Դուբլ է ձևակերպել Ջոնաթան Դեյվիդը։
Այս տուրից հետո «Լիլը» 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ ՊՍԺ-ն երկու միավոր պակաս ունի և երկրորդն է, իսկ «Լիոնը» 59 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։