«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մերժել է իտալական «Սամպդորիան» գլխավորելու առաջարկը։
Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան, ակումբը պատրաստ է եղել իտալացի մասնագետին առաջարկելու երկու տարվա պայմանագիր, որի համաձայն՝ Գատուզոն ինքը կարող էր ձևավորել մարզչական շտաբն ու ընտրել նրա գործելաոճը։
Երեկ Ջենարոն հանդիպում է ունեցել «Սամպդորիայի» ներկայացուցիչների հետ, սակայն կողմերի միջև բանակցությունները ցանկալի արդյունք չեն տվել, ու Գատուզոն մերժել է ակումբը գլխավորելու առաջարկը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Սամպդորիան» հեռացրեց գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյին։