Այսօր ՀՊԼ-ի 16-րդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուրարտուին»։
48-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Իգոր Պադերինը իր հաշվին է գրանցում հանդիպման միակ գոլը և հաղթանակ պարգևում «Ուրարտուին»։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 21 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը 18 միավորով 6-րդն է։