«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է բաց թողնել Ա Սերիայի 25-րդ տուրի՝ «Ուդինեզեի» հետ խաղը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք՝ շվեդ հարձակվողը վնասվածք է ստացել նախորդ տուրի՝ «Ռոմայի» հետ խաղում և փոխարինվել է 56-րդ րոպեին:
Աղբյուրի փոխանցմամբ, Իբրահիմովիչը ձախ ազդրի մկանների հետ կապված խնդիր ունի: Մոտ ժամանակներս հարձակվողը բուժզննում կանցնի, որպեսզի պարզ լինի վնասվածքի լրջության աստիճանը: Ավելի ուշ, Զլատանը կմեկնի Սան-Ռեմո, որտեղ կմասնակցի հեղինակավոր երաժշտական մրցաշարի:
«Միլան»-«Ուդինեզե» խաղը կկայանա մարտի 3-ին Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:45-ին: