Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում «Շեֆիլդը» պարտվեց «Լիվերպուլին» (0:2):
Այս պարտությունը ակումբի համար 21-րդն էր Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում: Այսպիսով, «Շեֆիլդը» կրկնեց անգլիական բոլոր դիվիզիոններում պարտությունների քանակի հակառեկորդը (21 պարտություն 26 խաղում):
Ավելի վաղ նմանատիպ վիճակագրություն ցույց էր տվել միայն Անգլիայի չորրորդ դիվիզիոնի «Նյուպորտ» ակումբը՝ 1970/71 մրցաշրջանում: