ԱՊԼ-ի 21-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ հանդիպեց «Շեֆիլդ Յունայթեդին» (1-0):
Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ տանտերերի բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, ով 9-րդ րոպեին գրավեց Ռեմսդեյլի պաշտպանած դարպասը:
Տանտերերի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 500-րդ հաղթանակը տարավ իր կարիերայի ընթացքում:
Այդ ցուցանիշը գրանցելու համար 50-ամյա մարզչին 673 հանդիպում պահանջվեց: