Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 20-րդ տուրում «Դինամոն» հաղթել է «Ախմատին»: Հանդիպումը կայացել է Գրոզնիում և ավարտվել 2-1 հաշվով:
«Դինամոյի» կազմում հաղթական գոլը հեղինակել է 17-ամյա հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը: Վերջինս խաղի մեկնարկում նաև 11-մետրանոց է վաստակել իր թիմի համար, որը 7-րդ րոպեին անվրեպ է իրացրել Դանիլ Ֆոմինը: 77-րդ րոպեից էլ «Ախմատը» խաղացել է 10 հոգով
Այս խաղից հետո «Դինամոն» 33 միավոր է վաստակել ու բարձրացել է ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Ախմատը» 26 միավորով 11-րդ տեղում է: