Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» հաղթել է Մյունխենգլադբախի «Բորուսիային»՝ 3-2 հաշվով:
6-րդ րոպեին հաշիվը բացել է հյուրերի կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: «Բորուսիայի» երկրորդ գոլը խփել է Մարկ Տյուրամը: Երկրորդ կեսում Քրիստոֆեր Նկունկուն մեկ գնդակ հետ է բերել, 66-րդ րոպեին «ՌԲ Լայպցիգի» կազմում Յուսուֆ Պոուլսենը հավասարեցրել է հաշիվը, իսկ Ալեքսանդր Սյորլոտը խփել է հաղթական գնդակը:
«ՌԲ Լայպցիգը» 23 խաղից հետո 50 միավոր է վաստակել ու Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Բորուսիան» 33 միավորով 8-րդ տեղում է: