Կիևում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը քառորդ եզրափակչում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրիի Կուլիկին ու դուրս եկել կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, թե ինչ կազմով էին թիմերը մեկնել մրցավայր.
Ազատ ոճայիններ. Կարեն Զուրաբյան / 57 կգ/, Ռազմիկ Պապիկյանին / 61 կգ/, Գևորգ Թադևոսյան / 65 կգ /, Հրայր Ալիխանյան, Վարուժան Կաջոյան, Արման Անդրեասյան / երեքն էլ ՝ 74 կգ /, Արման Ավագյան / 79 կգ/, Հովհաննես Մխիթարյան / 86 կգ /, Մարզպետ Գալստյան / 92 կգ / և Հովհաննես Մաղաքյան / 125 կգ/:
Հունահռոմեականներ. Ռուդիկ Մկրտչյան / 55 կգ /, Գևորգ Ղարիբյան , Արմեն Մելիքյան / երկուսն էլ ՝ 60 կգ /, Հրաչյա Պողոսյան / 63 կգ /, Կարեն Ասլանյան, Սլավիկ Գալստյան / երկուսն էլ ՝ 67 կգ /, Մալխաս Ամոյան / 72 կգ /, Կարապետ Չալյան , Վարուժան Գրիգորյան / երկուսն էլ ՝ 77 կգ /, Արտավազդ Վարդանյան / 82 կգ /, Արթուր Ալեքսանյան, Արթուր Շահինյան / երկուսն էլ ՝ 97 կգ /, Դավիթ Օվասապյան / 130 կգ /: