Շախմատի Հայաստանի առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները։
Առաջատար Հովհաննես Գաբուզյանը սևերով հաղթել է Տիգրան Հարությունյանին։ Գաբուզյանը 7,5 միավոր ունի ու վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նրա մոտակա հետապնդողը Արման Փաշիկյանը ոչ-ոքի է խաղացել Շանթ Սարգսյանի հետ։ Փաշիկյանը 1 միավորով է հետ մնում առաջատարից։
3-րդ տեղում Սամվել Տեր-Սահակյանն է։ 9-րդ տուրում նա ոչ-ոքի է խաղացել Հայկ Մարտիրոսյանի հետ։ Մամիկոն Ղարիբյանը միավորը կիսել է Մանուել Պետրոսյանի, Զավեն Անդրեասյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանի հետ։ Հետնապահ Լևոն Բաբուջյանը առաջին հաղթանակն է տարել մրցաշարում՝ սպիտակներով առավելության հասնելով Տիգրան Լևոնի Պետրոսյանի նկատմամբ։
Առաջնության ավարտին 2 տուր է մնացել։ 10-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով կխաղա Լևոն Բաբուջյանի հետ։